«Չորրորդ Հանրապետությունը» դա այն է, երբ մենք ժամանակավոր ռազմաքաղաքական դաշինք ենք կազմում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Ինչու՞ ժամանակավոր, որովհետև Հայաստանն այդ դաշինքի շրջանակներում պետք է օգտագործվի որպես «թնդանոթի միջ», առանց անվտանգային երաշխիքների։
Իսկ ինչու՞ ենք այդպես կարծում, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ է այդպես կարծում։
Եկեք լսենք՝ ինչ է նա ասել Փարիզում, միասին կարդանք։ «1991 թվականին մենք անկախություն ձեռք բերեցինք միաժամանակ, միասին և միգուցե որոշ ժամանակ անց մենք հասկացանք, որ միգուցե կարող է լինել ընդհանուր վտանգ մեր անկախությունների համար», - նշել է նա:
Վերջերս Ալիևն ասում էր, որ Սովետը օկուպանտ էր, Փաշինյանն էլ է ասում, որ մեզ և Ադրբեջանին կարող է նույն վտանգը սպառնալ։ Այսինքն տեսեք, «չորրորդ հանրապետությունը» դա իրողություն է, երբ որ մենք միասին թուրքերի, ադրբեջանցիների հետ միավորվում ենք Ռուսաստանի դեմ:
Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ